ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Թուրքիայում 88 ռուսաստանցի է մահացել տուրիստական սեզոնի սկսվելուց ի վեր. ՌԴ դեսպան
18:35, 11.09.2019 | mamul.am
6002 | 0

«Ներկայիս տուրիստական սեզոնը, որը դեռևս չի վերջացել, ցավոք, շատ դժվար ստացվեց Թուրքիայի հարավում հանգստացող ռուսաստանցի զբոսաշրջիկների հետ կապված պատահարների թվով: Այսօրվա դրությամբ գրանցվել է մահվան ելքով 88 դեպք և բժշկական տարհանման մոտավորապես 40 դեպք»,-նշել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը: «Անցյալ տարի Թուրքիա են այցելել շուրջ 6 միլիոն ռուսաստանցի, այս տարի, ինչպես սպասվում է, նրանք պետք է ավելի շատ լինեին»,-հավելել է Երխովը՝ РИА «Новости» գործակալությանը տված հարցազրույցում։ Դեսպանը նաև նշել է ռուսաստանցիների հետ կապված միջադեպերի պատճառները:

«Օրինակ՝ առողջական վիճակը: Ես խոսում եմ սիրտ-անոթային հիվանդություններով տառապող տարեցների մասին: Նրանք գալիս են Թուրքիա, որտեղ, հատկապես ամռանը, եղանակային և կլիմայի պայմանները զգալիորեն տարբերվում են Ռուսաստանից: Տաք եղանակ ու բարձր խոնավություն: Հետևաբար, սրտի կաթվածները կազմում են մեծ տոկոս»,- հավելել է Երխովը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր