ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում Թումո կենտրոն կբացվի
22:35, 11.09.2019 | mamul.am
3258 | 0

2019 թվականի սեպտեմբերի 9-ին Թումո ստեղծարար տենոլոգիաների կենտրոնի և ճապոնական հրատարակչական և կրթական առաջատար ընկերություններից մեկի` Gakken Publishing-ի միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Ըստ հուշագրի` Gakken Publishing-ը կիրականացնի շուկայի և Թումոյի կրթական ծրագրի հնարավորությունների հետազոտություն` բացահայտելու Տոկիոյում կառուցվելիք Թումո կենտրոնի չափը, տեղը և հնարավոր առանձնահատկությունները: Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանը և Gakken հոլդինգի գլխավոր տնօրեն Հիդեյուկի Իկարին:

Gakken Publishing-ի մայր ընկերությունը` Gakken հոլդինգը, ստեղծվել է 1947 թվականին և զբաղվում է հրատարակչությամբ, կրթական ծրագրերով, ինչպես նաև արտադրում է դպրոցական պարագաներ և խաղալիքներ: Այս խոշոր ընկերությունը գործունեություն է ծավալում նաև հեռուստատեսության և խաղերի ստեղծման ոլորտներում:

Այս պահին Հայաստանից դուրս գործում են 2 Թումո կենտրոններ` Փարիզում և Բեյրութում: Բացի այդ, արդեն իսկ պայմանավորություններ են ձեռք բերվել կենտրոններ հիմնել նաև Քալիֆորնիայում, Մոսկվայում, Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր