ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Ինքը չի հասկանում, որ ինչքան շուտ սկսվի, էնքան շուտ կավարտվի». Կարինե Հարությունյան
12:35, 12.09.2019 | mamul.am
4554 | 1

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էսօր Քոչարյանի դա՞տն է: Զգո՞ւմ եք՝ ինչ-որ անվերջանալի դատի մեջ է հայտնվել: Առաջ ինքն էր մեզ դատում. տասը տարի, ու էլի տասը տարի.... Դատում էին մեզ: Խոսքի ազատության սահմանափակում էր, դատ էր: Քաղաքական հետապնդում էր, դատ էր: Մեզ սպանողները մեզ դատում էին, մեր բերանը փակողները մեզ դատում էին... Չհայտարարված դատի մեջ էինք: Իսկական մղձավանջ էր: Որ հետ եմ նայում, երբեմն զարմանում եմ, որ էդքան տոկուն ենք եղել:
Ամեն ինչ վերադառնում է... Հիմա ինքն է դատի մեջ: Ու անընդհատ ձգում են, որ բուն դատական պրոցեսը չսկսվի: Ինքը չի հասկանում, որ ինչքան շուտ սկսվի, էնքան շուտ կավարտվի: Ինքը գյադայական համառություն է ունեցել միշտ: Չպատճառաբանվող-չտրամաբանվող համառություն՝ իր ասածը անելու: Էսօր ինքն իր գերին է դարձել, մեծ հաշվով:
Շատ կուզեի գրել ճոռոմ բաներ՝ հակառոբական: Բայց որ մարդկայնորեն նայում եմ, կամ երբ որպես գրական կերպար եմ իրեն նայում, հակադիր կողմում ՝ մենք, մենք, երկիրը... բոլորս դժբախտ ենք, որ իրեն ունեցել ենք, լուծը թոթափել ենք, բայց դեռ իրեն չենք թոթափել, դեռ չենք ազատվել իր մասին գրելու, իր մասին լսելու, իր մասին խոսելու անխուսափելությունից: Բա դժբախտություն չի, ի՞նչ է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր