ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ՊԵԿ-ի հորդորը՝ մաքսային ձևակերպում ստացած ավտոմեքենաների սեփականատերերին
18:45, 13.09.2019 | mamul.am
7290 | 0

ՊԵԿ-ը ևս մեկ անգամ հորդորում է մաքսային ձևակերպում ստացած ավտոմեքենաների սեփականատերերին 48 ժամվա ընթացքում մեքենաները դուրս բերել Նորագավիթի ավտոմաքսատան տարածքից:

ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասի և «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 122-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն, մաքսային ձևակերպումների ավարտից հետո բաց թողնված տրանսպորտային միջոցները խելամիտ ժամկետում (48 ժամվա ընթացքում) պետք է դուրս բերվեն մաքսային հսկողության գոտու տարածքից:
Մաքսային ձևակերպումների իրականացման արդյունքում բաց թողնված ավտոտրանսպորտային միջոցների պահպանման համար մաքսային հսկողության գոտին չի կարող օգտագործվել որպես պահեստ կամ կայանատեղի։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր