ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հայաստանը «ոչ» է ասում Ռուսաստանի ցանկությանը. «Ժամանակ»
10:20, 14.09.2019 | mamul.am
8041 | 1

«Առանց Երևանի համաձայնության, ցանկացած կարծիք կամ դիրքորոշում կմնա որպես այդպիսին, հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի հայտարարության վերաբերյալ: Իսկ Բորիսովի հայտարարությունը, որ նա արել է Երևանում ի պատասխան Հանրային հեռուստաընկերության թղթակցի հարցի, վերաբերել է ՀԱՊԿ-ում Ադրբեջանի հնարավոր որևէ կարգավիճակին: Բորիսովը ասել է, որ Ռուսաստանը կողմ է ոչ միայն Ադրբեջանի, այլևս հետխորհրդային տարածության բոլոր երկրների համար ՀԱՊԿ ներգրավվածությանը:

Բորիսովը, իհարկե, միաժամանակ ասել է, որ այդ հարցերը լուծվում են ըստ կանոնադրության: Ըստ կանոնադրության, այդ հարցերը կարող են լուծվել կոնսենսուսով: Այսինքն՝ եթե Հայաստանը դեմ է, Ադրբեջանը կամ որևէ երկիր չի կարող ունենալ ՀԱՊԿ հետ առնչվող որևէ կարգավիճակ: Իսկ Հայաստանը, բնականաբար, դեմ է, շատ պարզ հանգամանքներից ելնելով, որոնք, թերևս, չունեն ավելորդ հիշեցման կամ մեկնաբանության կարիք: Հարցը սրանով փա՞կ է, թե՞ ոչ:

Բանն այն է, որ ՌԴ փոխվարչապետի հայտարարությունը շատերի համար թողել է բազմիմաստ տպավորություն: Մի կողմից նա կարծես թե հիշեցնում է, որ անկախ ՌԴ ցանկությունից, որոշումը կախված է բոլոր անդամներից, այդ թվում, բնականաբար, Հայաստանից: Մյուս կողմից, սակայն, շատերի մոտ առկա է տպավորություն, որ Ռուսաստանը Հայաստանին ակնարկում է իր ցանկության մասին, ակնկալելով, որ Երևանը չի խոչընդոտի դրան: Տեսականում, իհարկե, սա հնարավոր է դիտարկել, սակայն չափազանց բարդ է գործնականում պատկերացնել, թե Հայաստանի որևէ իշխանություն կարող է գնալ Բաքվին ՀԱՊԿ որևէ կարգավիճակ տալու համաձայնության, որքան էլ մեծ է դրանում ՌԴ ցանկությունը:

Ընդ որում, ակնառու է, որ անգամ քննարկումների և, այսպես ասած, փոխադարձ որևէ գնի պայմաններում այն պետք է լինի համարժեք: Օրինակ՝ Հայաստանը չի կարող համաձայնել այդ անդամությանը, եթե, ասենք, դրա գինը պետք է լինի երկարաժամկետ էժան գազի պայմանավորվածությունը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր