Սեպտեմբերի 14-ին, ժամը 14:26-ին Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ ինքը և ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման. ընկերը վիրավոր է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Ժամը 15:55-ին Առողջապահության նախարարության կողմից տրամադրված «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ի ուղղաթիռը «Էրեբունի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմով «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է դեպքի վայր: Ժամը 16:35-ին փրկարարներն Արագած լեռը բարձրացած քաղաքացիներին հայտնաբերել են: Ժամը 17:15-ին բժիշկներն արձանագրել են տուժածի (Պյոտր Բ., 1986 թ., Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) մահը: Փրկարարները վերջինիս դին պատգարակով մոտեցրել են ուղղաթիռին: |