ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Աներորդին չորս կարևոր բացահայտում է արել». Հայկ Մարտիրոսյան
18:50, 16.09.2019 | mamul.am
8046 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աներորդին չորս կարևոր բացահայտում է արել.

1. Իշխանությունը հստակ որոշում ունի, որ Ամուլսարի հանքը բացելու է և կարծում է, որ դիմադրություն չունի: Ըստ իրենց` ստացվում է, որ մի հազար մարդ է դեմ հանքի շահագործմանը:

2. Ըստ իրենց` ստացվում է, որ ժողովուրդը դեմ չէ, այլ դեմ են հատուկ տեղերից ուղղորդվողները: Մասնավերապես` նախկինները: Այսինքն` կարելի է եզրակացնել, որ այս իշխանությունը համարում է, որ հանքի դեմ և հանուն սարի` իր դեմ պայքարում են նախկինները:
Նաև մարդիկ, որոնք փորձում են ամեն հարցում քաղաքական դիվիդենտներ շահել (հավանաբար մեզ նկատի ունի):

3. Ինքը մասնագետ չէ, բայց վստահում է կառավարությանը, հետևաբար կողմ է հանքի բացմանը:

4. Ինքը «արտաթորանքի» ջուրը չի ուսումնասիրել:

Վերջին միտքն ամենախոսունն է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր