Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 475.99, EUR 528.92, RUB 7.45, GBP 611.79
+9 °C, +8 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ընտրված խորհրդարանի, պետք է հայտարարի». Դանիել Իոաննիսյան
12:05, 16.09.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրերս Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Արման Բաբաջանյանի՝ նախորդ ռեժիմին քաղաքական գնահատական տալու հարցին, փորձեց որպես քաղաքական գնահատական ներկայացնել մի շարք քրեական գործերով տրվող իրավական գնահատականները:

Բացարձակապես անընդունելի է էպիզոդիկ գործերով տրվող իրավական գնահատականներով փոխարինել խորհրդարանի կողմից նախորդ ռեժմին քաղաքական գնահատական տալը: Դա նույնն է, ինչ եթե որևէ պետություն հայոց ցեղասպանությունը ճանաչելու փոխարեն հայտարարի, որ «դե հենա, երիտթուրքերի կառավարության ներկայացուցիչները դտավել են, էլի»:

Կոնկրետ մարդկանց արարքների քրեաիրավական գնահատականն ու լայնամասշտաբ և տևական դեպքերի քաղաքական գնահատականները տարբեր բաներ են, պարոն Վարչապետ:

Հայաստանի Հանրապետությունը, ի դեմս ընտրված խորհրդարանի, ի վերջո, պետք է հայտարարի, որ նախորդ մի քանի տասնամյակներում պետությունը եղել է զավթված... Ճիշտ այնպես, ինչպես այլ երկրների (այդ թվում՝ Թուրքիայի) խորհրդարանները պետք է հայտարարեն, որ 1915-1923թթ. դեպքերը եղել են ցեղասպանություն»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր