ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում պատասխաեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հրաժարականին վերաբերող մի շարք հարցերի: «Ես գիտեի, որ դիմում է ներկայացվել, բայց մնացածի հետ կապված տեղեկություն չունեի: Ես իմացել եմ միայն դիմումի առկայության մասին»,- ասաց նա՝ հրաժարվելով որևէ կերպ մեկնաբանել հրաժարականի տեքստը: Հարցին, թե այս մեկուկես տարվա ընթացքում Վանեցյանը կաշկանդվա՞ծ է եղել իր գործունեության մեջ, Ալեն Սիմոնյանընշեց, որ կաշկանդվածություն չի նկատել որևէ բանի մեջ, տեսել է լավ աշխատանք: Հարցին՝ կհեռանա՞ արդյոք Վանեցյանը քաղաքական թիմից, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, որ նա առանձնապես չի էլ եղել, և ճիշտ էլ չէր լինի, եթե լիներ քաղաքական թիմի անդամ: |