Կիևի ներկայիս քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններում առաջադրվելու է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնում: «Ես արդեն շատ բան եմ արել և շատ ավելին պետք է արվի (խմբ․՝ Կիևի համար): Հետևաբար, հաջորդ ընտրություններում ես կառաջադրեմ իմ թեկնածությունը»,-հայտարարել է Կլիչկոն՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, սեպտեմբերի 13-ին «Ժողովրդի ծառա» կուսակցության մի խումբ պատգամավորներ խորհրդարանում գրանցել են «Ուկրաինայի մայրաքաղաք, հերոս-քաղաք Կիևի» մասին օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որը, մասնավորապես, նախատեսում է Կիևի քաղաքապետի և Կիևի քաղաքային խորհրդի պատգամավորների արտահերթ ընտրություններն անցկացնել 2019 թվականի դեկտեմբերի 8-ին: |