ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սպայի պես ներկայացրեք այդ հաշվետվությունը և ասեք, թե ինչ է տեղի ունեցել, որ ձեր երախտիքը փոխվել է զայրույթի». Հայկ Մարտիրոսյան
16:35, 18.09.2019 | mamul.am
5075 | 1

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոնաʹյք սպաներ: Սպայի պատիվը պահանջում է չխաղալ քաղաքականություն, չսպասել հետոին, ակնարկներով հեռանալու հայտարարություններ չանել: Հայ ժողովրդի կյանքում այս վճռական պահին, երբ ժողովրդի կողմից վստահության կանխավճար ստացած իշխանությունն ապիկար կառավարմամբ լքում է իր ժողովրդին, սպայի պատիվն ու կոչումը պահանջում են չսքողել իրականությունն այն ժողովրդից, որին դուք կոչված եք ծառայելու: Եվ եթե համատարած հղումներ եք անում ոստիկանական և գաղտնի ոստիկանական սպաների պատիվներին, ապա, օրինակ, սահմանեք և բաց տեքստով տեղեկացրեք, թե ինչ է եղել և ինչու է եղել: Ձեր հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ ուզում եք ասել, որ ձեր հավատարմությունը ժողովրդին է և ոչ անհատին և որ հաշվետու եք միայն նրան: Շնորհակալ եք նույնպես նրան և ոչ նրան, որ ձեզ ժամանակին սպառնացող առնվազն մոռացությունից առաջ բերեց և նոր կարիերա ստեղծեց ձեզ համար: Ուրեմն սպայի պես ներկայացրեք այդ հաշվետվությունը և ասեք, թե ինչ է տեղի ունեցել, որ ձեր երախտիքը փոխվել է զայրույթի: Մենք իրավունք ունենք դա իմանալու, դուք` պարտավորություն դա ասելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր