ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Սանիթեք» ընկերությունը հայտարարություն է տարածել
16:05, 18.09.2019 | mamul.am
6912 | 0

«Սանիթեք» ընեկերության անձնակազմը խիստ մտահոգ է, թե ինչպես են մեր աշխատակիցները, ովքեր տարիներ շարունակ գիշեր-ցերեկ աշխատել և ապահովել մեր քաղաքի բարեկեցիկ առօրյան, ժամացույցի ճշգրտությամբ ստացել իրենց աշխատավարձները, այսօր մեզ հետ միասին հայտնվել նման անելանելի վիճակում: Շատ մտահոգիչ է նաև այն, թե ինչպես է քաղաքապետարանը շարունակաբարվատաբանում և զրպարտում է ընկերության ղեկավարությանն ու ընկերության այս տարիների արած աշխատանքը:

Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ oգոստոս ամսվա համար Երևանի քաղաքապետարանից «Սանիթեք» ընեկերությանը պետք է փոխանցվեր մոտ 430 միլիոն ՀՀ դրամ` 12 վարչական շրջանների սպասրկման համար: Օգոստոս ամսվա առաջին կեսի համար Երևանի քաղաքապետարանի կողմից մեր ընկերությանը փոխանցվել է 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրա և այդ ժամանակահատվածի համար քաղաքապետարանի կողմից պահվել է 69 միլիոն 546 հազար 191 ՀՀ դրամ` վճարվել է12 վարչական շրջաններից միայն 5-ի համար: (Նամակին կից ներկայացնում ենք բոլոր փոխանցումները հավաստող փաստաթղթերը)Օգոստոս ամսվա առաջին կեսին փոխանցված գումարը ընկերությունը ծախսել է իր ամենօրյա աշխատանքների կազմակերպան համար` վառելիքի, սանմաքրման պարագաներ ձեռք բերելու, ֆինանսական այլ պարտավորությունների կատարելու և այլ ընթացիկ ծախսերը հոգալու նպատակով:

Օգոստոս ամսվա երկրորդ կեսի համար` 16-ից 31-ը ժամանակաշրջանի համար, առ այսօր քաղաքապետարանի կողմից ոչ մի փոխանցում չի կատարվել, ավելին` վարչական շրջանների կողմից չեն ընդունվել «Սանիթեք»-ի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրերն ու կատարողական ակտերը:Նշենք նաև, որ «Սանիթեք» ընկերության օգոստոս ամսվա աշխատավարձային ֆոնդըշուրջ 132 միլիոն ՀՀ դրամ է, որի վճարման հնարավորությունն ընկերությունը չունի, քանի որ չի ստացել քաղաքապետարանի կողմից օգոստոս ամսվա երկրորդ վճարումը: Ողջ օգոստոս ամսվա համար, փաստացի, փոխանցվել է ամբողջ գումարի 32.5%-ը:

Այս ամենի հետ մեկտեղ մենք ամեն օր արձանագրում ենք քաղաքապետարանի շարունակական ցուցադրական գործողությունները և ստերը, որոնք ղեկավարվում են տաղանդավոր դերասանների կողմից. ճշմարտությունն այս ողջ ընթացքում երբեք չի հարգվել և գնահատվել քաղաքապետարանի կողմից: Անձնական շահերի և սեփական օրակարգի համար «Սանիթեքին»ստելն ու վատաբանելը մի բան է, իսկ սեփական ժողովրդին ստելը`մեկ այլ:

Կոչ ենք անում հասարակությանը պարզելու, թե ինչու են շարունակաբար առգրավվում «Սանիթեք» ընկերության գումարները և որպես օրինակ հարցնել, թե ինչո՞ւ են գնում 52 աղբատար մեքենաներ, երբ 30 աղաբատարներն ավելիքան բավարար են քաղաքի մաքրման համար, ոտեղից են գնվում աղբադույլերն ու ինչ որակի են դրանք: Սա է արդյո՞ք հանրային միջոցների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը:

«Սանիթեք» ընկերությունը միշտ գործել և շարունակում է գրոծել օրենքի տառին համապատասխան:

Հարգանքով՝

«Սանիթեք» ընկերության տնօրինություն

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր