ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց։ Նման որոշում հրապարակեց Վճռաբեկ դատարանը՝ Համլետ Ասատրյանի նախագահությամբ։ Դատարանն այսպիսով բեկանեց նրա վերաբերյալ դատավճիռը, ճանաչեց նրա անմեղությունը և արդարացրեց նրան: Քրեական գործի վարույթը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։ Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել իր վերաբերյալ 2009 թվականի դատավճիռը և նույն թվականի մայիսի 20-ի որոշումը, ճանաչել և հռչակել իր անմեղությունը, կայացնել արդարացման դատական ակտ։ Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 23-ի հանրահավաքից հետո։ Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար և դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։ Ջհանգիրյանը սույն դատավճիռը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան, սակայն 2009 թվականի մայիսին դատարանը անփոփոխ էր թողել այն։ Գագիկ Ջհանգիրյանն ազատ էր արձակվել համաներման հիմքով։ Մանրամասները՝ քիչ ուշ։ |