ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Կառավարությունը կհոգա ապրիլյան քառօրյային վիրավորված զինծառայողի բուժման ծախսերը Գերմանիայում
12:50, 19.09.2019 | mamul.am
2402 | 0

Կառավարությունն այսօր որոշեց 9,436 մլն դրամ հատկացնել Պաշտպանության նախարարությանը՝ 2016 թվականի ապրիլի 5-ին Թալիշում հրազենային վնասվածք ստացած Հայկ Բենիամինի Սեխլիյանի հետազոտությունները և ստացիոնար վերականգնողական բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կազմակերպելու համար:

Առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը հաստատել է, որ Սեխլիյանի բուժումը ՀՀ-ում հնարավոր չէ:

Նշենք, որ հատկացված գումարը ներառում է ստացիոնար պայմաններում Հայկ Բենիամինի Սեխլիյանի բուժման և կեցության ծախսերը և ճանապարահածախսը հոգալու համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր