ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Հայտնի են աշխարհի առաջնությունում հայ ըմբիշների մրցակիցները
16:30, 20.09.2019 | mamul.am
2323 | 0

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում սեպտեմբերի 21-ին պայքարի մեջ կմտնեն 61, 79, 86 և 97 կգ քաշային ըմբիշները։

Հայաստանը ներկայացուցիչներ կունենա 79 և 86 կգ քաշային կարգերում։ 79 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի վրացի Նիկա Կենտչաձեն։ 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ջեյմս Դաունիի հետ։ 86 կգ քաշային կարգն օլիմպիական է, ուստի 1-6-րդ տեղ զբաղեցրած ըմբիշները կնվաճեն Տոկիո-2020-ի ուղեգիր։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին պայքարի մեջ մտած Վարուժան Կաջոյանը (74 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ) պարտություն են կրել: Կաջոյանն արդեն լքել է պայքարը, իսկ Բերիանիձեն պահպանում է բրոնզե մեդալի համար պայքարելու շանսերը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր