ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+22 °C
Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը կասկածվում է 27 մլն-ից ավելի դրամ յուրացնելու համար
23:40, 20.09.2019 | mamul.am
3544 | 0

Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն ստացաված տեղեկությունների համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը ապօրինություններ է թույլ տվել, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է հետևյալը։

Նախնական տվյալներով՝ անտառտնտեսության տնօրենը 2005-ից 2019 թվականների ընթացքում իր մտերիմներին հրամանագրել է տարբեր հաստիքներում, սակայն նրանք փաստացի աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց անվամբ որպես աշխատավարձ դուրս է գրվել և յուրացվել այս պահին քննությանը հայտնի տվյալներով՝ ընդհանուր 27 միլիոն 170 հազար դրամից ավելի գումար։

Նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել քննչական կոմիտե՝ հետագա քննության։

Հանգամանքները պարզվում են։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր