ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Չի բացառվում, որ Պուտինը համոզի Ալիևին արկածախնդրության դիմել». Հովսեփ Խուրշուդյան
01:40, 21.09.2019 | mamul.am
5869 | 1

Քաղաքագետ Հովսեփ Խուշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսաստանը շահագրգռված է նավթահանքերի և նավթուղիների թիրախավորմամբ ամբողջ աշխարհում։ Չի բացառվում, որ Պուտինը համոզի Ալիևին արկածախնդրության դիմել` արդյունքում հայերի ձեռքով, կամ մեր անվան տակ պայթեցնելու համար Ադրբեջանի հիմնական նավթագազային ենթակառույցները։ Կրեմլի իշխանության սասանումներին ու թուլացմանը զուգահեռ Պուտինը ավելի անհավասարակշիռ ու անկանխատեսելի է դառնում։ Արտաքին քաղաքական վատ շրջան ենք մտնում։ Այն հակակշռելու միակ ձևը ներքին քաղաքական հզորացումն է, որը կարող է տեղի ունենալ ներքաղաքական կոնսոլիդացիայի միջոցով։ Խոսքը, բնականաբար քաղաքական ուժերի կոնսոլիդացիայի մասին է, որոնց շարքում նախկինները՝ քրեածին խմբավորումները, տեղ չեն կարող ունենալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր