ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հայաստանը պատրաստ է քննարկել ամերիկյան զենք գնելու տարբերակները». Արամ Սարգսյան
18:05, 22.09.2019 | mamul.am
4185 | 1

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի՞նչ կցանկանայի, որ իմ երկրի վարչապետը հասցներ ԱՄՆ իշխանություններին: Հայաստանը ինքնիշխան ու զարգացող պետություն է և իր օրակարգում տնտեսական հեղափոխություն ու ազգային անվտանգության դիվերսիֆիկացումն ունենալով՝ առաջարկում է քննարկել համագործակցությունը գունավոր մետաղների ու ջրային ռեսուսների, ավիացիայի, նոր աէկ-ի կառուցման, վերականգնվող էներգետիկայի, Ամերիկյան համալսարանին կից ինժիներական, մետալուրգիական և կիբեռնետիկայի ֆակուլտետներ բացելու հարցերը՝ իրենց փորձարարական լաբորատորիաներով հանդերձ։ Բյուրականի աստղադիտարանի արդիականացումը և ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա նոր արագացուցիչների մշակումն ու տեղադրումը...

Հայաստանը պատրաստ է քննարկել ամերիկյան զենք գնելու տարբերակները. ինչո՞ւ Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ի անդամ լինելով ռուսական Ս-400-ներ ունենալ, ՀԱՊԿ անդամ Հայաստանը չի՞ կարող «Պետրիոտներ» ու անօդաչուներ գնել ԱՄՆ-ից: Ու ԱՄՆ-ին հասկացնել, որ հայկական կողմը Լավրովի պլանին դիմակայելու է միանշանակ, և ԱՄՆ-ի օժանդակության կարիքն ունի՝ գոնե չխանգարելու համար: Ու էլի մի տասնյակ հարցեր, որ չեն կարող բարձրաձայնվել, բայց պիտի քննարկվեն, որ կոնկրետություն ունենանք ու առաջ գնանք»: