ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արման Աբովյանի ներկայացրած թվերը սխալ են. FIP
18:55, 22.09.2019 | mamul.am
3865 | 0

«Փաստերի ստուգման հարթակը» հրապարակում է տարածել. «Ազգային ժողովում սեպտեմբերի 16-ին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն, անդրադառնալով «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագծին, հայտարարեց, որ դրա ընդունման դեպքում ՀՀ-ում խախտում արձանագրող տեսախցիկների թիվն անհամեմատ կաճի։

«Հարկ եմ համարում ընդգծել շատ կարևոր մի փաստ, որի մասին շատ քիչ խոսվեց։ Այսօր Հայաստանում գործում է մոտավորապես 2,000 ստացիոնար տեսախցիկ՝ կամերաներ, և այս օրենքն ընդունելուց հետո, փաստացի, կամերաների թիվը կարող է դառնալ 502,000, ոչ թե կարող է, այլ էականորեն կաճի»,- ասաց Աբովյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Արմեն Փամբուխչյանի հեղինակած օրինագիծը հնարավորություն է ստեղծելու քաղաքացիների համար տեսանկարահանել երթևեկության խախտումներն ու օնլայն հավելվածի միջոցով ուղարկել ոստիկանություն, որն էլ վարչական վարույթ կհարուցի։

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց, թե իրականում ներկայում որքան տեսախցիկ և արագաչափ է տեղադրված ՀՀ-ում, և արդյո՞ք ԲՀԿ պատգամավորի նշած տվյալը համապատասխանում է իրականությանը։

Ի պատասխան Fip.am-ի հարցմանը, ոստիկանությունից տեղեկացրեցին, որ 2019-ի սեպտեմբերի 16-ի դրությամբ Երևանի խաչմերուկներում և ճանապարհի առանձին հատվածներում երթևեկության նկատմամբ հսկողություն է իրականացվում 676 տեսանկարահանող սարքերի միջոցով»։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր