Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.69, EUR 528.46, RUB 7.47, GBP 617.03
+3 °C, 0 °C ... +8 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Վայրահաչողներին մի բան կասեմ». Արթուր Սաքունց
07:30, 23.09.2019

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Գրիգորյանը դեռ շատ բան էլ չի նշել, որը կավելացնեի։ Բայց բազմիցս գրել եմ, և գրել ենք։ Բայց վայրահաչողներին մի բան կասեմ։
Սերժ Սարգսյանի այդ ո՞ր արածի համար եք այդպես կուրծք ծեծում, թե՞ կոռուպցիոն լափամանից զրկվելուց հետո հոգեկան ու մտքի տառապանքի մեջ եք ընկել։

Կրիմինալ հեղինակությանը պատվավոր հյուպատոսի անձնագրի հատկացման փաստո՞վ եք ոգևորված եղել, թե՞ պետությունը կրիմինալ սխոդկայի ամենաապահով տարածքի վերածելու փաստով եք գլուխ գովում, թե՞ ամեն ինչ թղթի վրա ճիշտ է մեթոդով պետությունը կառավարելուց եք այդպես կարոտախտի մեջ ընկել։

Թե՞ սպասվող պատասխանատվությունից եք աշխուժացել։ Ու դեռ մի հատ էլ բարբաջո՞ւմ եք։

Ձեր փորձառու կոռուպցիոն համակարգը մերժված է, ուզեք, թե չուզեք, ու ինչքան շուտ խելքի գաք, հասկանաք, այնքան շուտ կազատվեք վատ-վատ մտքերից։

Դինջացեք, լա՞վ։ Վերակողմնորոշվեք իրավական պետության պայմաններում ապրելուն, այլընտրանք չունեք»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր