ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Արդյոք նույն պետական համակարգը նկատի ունի». Զարուհի Բաթոյան
04:25, 23.09.2019 | mamul.am
3735 | 0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ Քոչարյանը, շնորհավորական տեքստում, ասում էր, որ «այսօր երկիրը կանգնել է տարիներ շարունակ արյամբ և քրտինքով կառուցածն անպատասխանատու կերպով քանդելու վտանգի առաջ»:
Արդյոք նկատի ունի նույն պետական համակարգը, որն այսօր հստակ և առանց կասկածի չի կարողանում ասել, թե քանի երեխա է որդեգրվել մինչ օրս օտարերկրացիների կողմից: Նույն պետական համակարգը, որի ներկայացրած թվերն իրարից տարբերվում են ոչ թե մեկով, այլ տասնյակներով:
Սա ընդամենը մեկ օրինակ է այն համակարգից, որն իրականում գրեթե 0-ից է կառուցվում, որովհետև դա ավելի քանդել, քայքայել, ապականել դժվար թե հնարավոր լինի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր