ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+20 °C
«Ասում են՝ Փաշինյանի ԱՄՆ մեկնելուց հետո կոշտ գործողություններ պիտի լինեն». Շիրակ Բունիաթյան
05:25, 23.09.2019 | mamul.am
5730 | 0

Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր է ակտիվ շրջանառվում է այն միտքը, որ Փաշինյանի ԱՄՆ մեկնելուց հետո կոշտ գործողություններ պիտի լինեն, և Ամուլսարի մուտքերը հների մեթոդներով պիտի բացեն։ Այդ խոսակությունները, ճիշտ է, դեռ ուղղակի խոսակցության մակարդակից չեն բարձրացել ու ես դրանց չեմ հավատում, բայց չեմ էլ բացառում։
Սակայն վստահ եմ, որ եթե այդպիսի բան լինի Փաշինյանը Հայաստան վերադառնալով կտեսնի ոչ թե «ապաշրջափակված» Ամուլսար, այլ՝ մերժված և հների մոտ ուղարկված քաղաքական իր թիմին։
Այո՛, սրանք մեծ խոսքեր չեն, Ամուլսարի հարցում ողջ խելամիտ հայությունը կանգնած է ջերմուկցիների կողքին և բիրտ ուժը չի ներվելու։

ԱՄՈՒԼՍԱՐԸ ՀԱՅՐԵՆԻՔ Է և ՎԵՐՋ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր