ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Ամենակարևոր ուղերձը, որ ԱՄՆ-ում պետք է հասցնի Նիկոլ Փաշինյանը, ՀՀ-ի ինքնիշխանության մասին է». Արման Բաբաջանյան
09:25, 23.09.2019 | mamul.am
2534 | 0

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենակարևոր ուղերձը, որ ԱՄՆ-ում պետք է հասցնի Նիկոլ Փաշինյանն իր բոլոր հանդիպումներում և ելույթներում, դա Հայաստանի ինքնիշխանության, պետության ինքնիշխան քաղաքականություն վարելու ունակության մասին է, երբ այսուհետ Հայաստան ասելով որևէ տնտեսական և քաղաքական սուբյեկտ այլևս պետք է իմանա, որ գործ ունի հենց Հայաստանի, ոչ թե որևէ այլ պետության հետ, որին դե ֆակտո ենթակա է Հայաստանը:

Հայաստանի որակների հարցն արդեն գալիս է հաջորդից, այսինքն՝ մեկին պետք է անպայմանորեն ժողովրդավարական Հայաստան, արևմտյան, զարգացած արժեհամակարգով, արդիականն ու ազգայինը ներդաշնակ համադրությամբ ապահովող Հայաստանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր