ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արծրուն Հովհաննիսյան
10:05, 23.09.2019 | mamul.am
8687 | 0

ՀՀ ՊՆ մամուլի քարոտուղար Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:
ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել:
Դեպքի մանրամասները ճշտվում են:
Հավելենք նաև, որ դիվերսիոն ներթափանցման փորձի որոշ դրվագներ արձանագրվել են ՊԲ տեսանկարահանող սարքերի կողմից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր