ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Բնակարան ու առանձնատուն, 2 ավտոմեքենա, ավելի քան 4,5 միլիոն եկամուտ. ԱԱԾ տնօրենի ԺՊ-ի ունեցվածքը
11:55, 23.09.2019 | mamul.am
5511 | 0

2019 թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով Էդուարդ Մարտիրոսյանը նշանակվեց ՀՀ ԱԱԾ տնօրենի տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող: Է. Մարտիրոսյանը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տնօրենի տեղակալ էր նշանակվել հոկտեմբերին՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ի հրամանագրով:

Է. Մարտիրոսյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ըստ հայտարարագրի՝ ունի ավտոտնակ, բնակարան՝ բնակելի շենքում, անհատական բնակելի տուն, 2 ավտոմեքենա ՝ KIA SORENTO և GAZ 24 մակնիշների:

Արժեթղթերը և այլ ներդրումներ, հանձնած փոխառություններ չունի: Փոխարենը հայտարարագրել է 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք գույք՝ ոսկյա զարդեր: Պաշտոնյայի դրամական միջոցները` պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ 20 միլիոն դրամ, 95 հազար ԱՄՆ դոլար, 20 հազար եվրո են: Եկամուտները, որ գոյացել են աշխատանքի վարձատրությունից, կազմել են 4 միլիոն 501 հազար 399 հազար դրամ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր