ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Եթե հիմնական միջոցառումը Գյումրիում էր, չի նշանակում, որ Երևանում չպետք է ոչինչ արվեր». Բաբկեն Պիպոյան
17:00, 23.09.2019 | mamul.am
2938 | 0

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր քննարկում էինք Անկախության օրվան նվիրված միջոցառումների արձագանքը: Մինչև արձագանքների յուրահատկություններին անդրադառնալը քննարկում էինք հենց բուն միջոցառումները:
Բոլորս համակարծիք էինք, որ միջոցառումը Գյումրիում անցկացնելը լավ գաղափար էր, կազմակերպիչներին հաջողվեց Գյումրիում ապահովել տոնական տրամադրություն:
Այդուհանդերձ առկա էին նաև խնդիրներ` այդ թվում բավականին լուրջ: Միջոցառման լոգոն շատ անհաջող էր ու «մենք կարծում ենք, որ լավն է, դուք պարզապես չեք հասկանում իմաստը» բառակույտը ասելուց հետո էլ միևնույն է լավը չի դառնում:

Պետք է հաջորդ միջոցառումը կազմակերպելիս այդ գործը ուրիշին պատվիրել, պատվերը ներկայացնողին ու ընդունողին ևս` իրեն այլ գործ է պետք տալ, այս գործն իր մոտ ակնհայտ չի ստացվում:
Տղաների երկար քննարկված հագուստի գաղափարը ևս լավը չէր ու այս հարցում կարևոր է ոչ թե կազմակերպիչների մեկնաբանությունը, այլ իրական արվեստագետների ու արվեստասերների տրված գնահատականը: Ու որքան էլ քննարկվի, որ նախկինում էլ է եղել, դրանից Հասմիկ Պապյանի գնահատականը չի փոխվի և հետևաբար` հաջորդ անգամ պետք է ավելի երկար քննարկել ու չմոռանալ կարծիք հարցնել պրոֆեսիոնալներից:
Եվ ի վերջո, եթե հիմնական միջոցառումը Գյումրիում էր, չի նշանակում, որ Երևանում չպետք է ոչինչ արվեր: Ոչ թանկարժեք, բայց ճաշակով համերգն ու հրավառությունն անհրաժեշտություն էին` Գյումրի հասնելու հնարավորություն չունեցող քաղաքացների համար ևս տոնական տրամադրություն ապահովելու նպատակով:
Քննարկում էինք, որ սոց-ցանցում առանձին-առանձին կարելի է հանդիպել և միայն լավը նկատողներին և միայն վատը, բայց միառժամանակ և՛ լավը, և՛ վատը դժվար կգտնեք` պահանջարկ չկա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր