Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.43, EUR 529.69, RUB 7.45, GBP 615.98
+17 °C, +12 °C ... +23 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Սպանության փորձ կատարելու համար հետախուզման մեջ գտնվող անձը հայտնաբերվել է
15:55, 23.09.2019

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում շարունակվում է Վանաձորի 32-ամյա
բնակչի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հետախուզման մեջ գտնվող 58-ամյա տղամարդը հայտնաբերվել է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազենով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցում կրակել էր համաքաղաքացու՝ 1987թ. ծնված տղամարդու որովայնին՝ պատճառելով հրազենային վնասվածք:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել էր քրեական
գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որով նախաքննության
կատարումը հանձնարարվել էր քննչական խմբին:
Նախաքննության ընթացքում կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների
արդյունքում պարզվել էին դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1961 թվականին: Նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում կասկածյալը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և
235-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը
վերահաստատելու մասին քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ
գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն
ապահովելու ուղղությամբ:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր