ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
Հայտնի են «The Best FIFA Football Awards»-ի բոլոր մրցանակակիրները
00:00, 24.09.2019 | mamul.am
3570 | 0

Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում րոպեներ առաջ ավարտվեց ՖԻՖԱ-ի 2019 թվականի մրցանակաբաշխությունը՝ «The Best FIFA Football Awards»-ը։ Հայտնի են դարձել մրցանակակիրները՝ ըստ անվանակարգերի։
Տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Արգենտինայի ազգային հավաքականի և «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ում լավագույնի մրցանակը հանձնեց ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

Տարվա լավագույն ֆուտբոլիստուհի ճանաչվեց ԱՄՆ-ի ազգային հավաքականի և «Սիեթլ Ռեյն»-ի ֆուտբոլիստուհի Մեգան Ռափինոն, ում լավագույնի մրցանակը հանձնեց ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն։

Տարվա լավագույն թիմն ունի հետևյալ տեսքը`

Դարպասապահ` Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»)

Պաշտպաններ` Մաթեյս Դե Լիգտ («Այաքս»/«Յուվենթուս»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Մարսելո («Ռեալ»), Վիրջիլ Վան Դեյկ («Լիվերպուլ»),

Կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ («Ռեալ»), Ֆրենկի Դե Յոնգ («Այաքս»/«Բարսելոնա»),
Հարձակվողներ՝ Կիլիան Մբապե (ՊՍԺ), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Էդեն Ազար («Չելսի»/«Ռեալ»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս»)։

Կանանց ֆուտբոլի տարվա լավագույն թիմն ունի հետևյալ տեսքը․

Տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Կանանց ֆուտբոլի տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց ԱՄՆ-ի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժիլ Էլիսը։

Տարվա լավագույն դարպասապահ ճանաչվեց Բրազիլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլ»-ի դարպասապահ Ալիսոն Բեքերը, ում մրցանակը հանձնեց լեգենդար ֆուտբոլիստուհի Մարտան։

Կանանց ֆուտբոլի տարվա լավագույն դարպասապահ ճանաչվեց Հոլանդիայի ազգային հավաքականի, «Արսենալ»-ի և «Աթլետիկո»-ի դարպասապահ Սարի Վան Վենենդալը։

Ֆերենց Պուշկաշի անվան մրցանակը բաժին հասավ Հունգարիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դանիել Ժորիին՝ Հունգարիայի առաջնությունում խփած գոլի համար։

Տարվա լավագույն երկրպագու ճանաչվեց Սիլվիա Գրեկոն, ով իր կույր որդուն տանում է մարզադաշտ՝ «Պալմեյրաս»-ի հանդիպումները դիտելու։

ՖԻՖԱ-ի արդար խաղի մրցանակին արժանացավ «Լիդս»-ի գլխավոր մարզիչ Մարսելո Բյելսան։ Նա իր սաներին հրահանգել էր միտումնավոր գոլ ընդունել «Ասթոն Վիլլա»-ից՝ արդար խաղի ոգուն համահունչ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր