ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Սենատի կոմիտեն հավանություն է տվել Հայաստանին օգնությունն ավելացնելու նախաձեռնությանը
15:55, 27.09.2019 | mamul.am
5990 | 0

ԱՄՆ Սենատի հանձնաժողովների հատկացումների կոմիտեն սեպտեմբերի 27-ին միաձայն ընդունել է լրացում՝ ուղղված Հայաստանին հավելյալ միջոցներ տրամադրելուն՝ նախագահող Լիդսի Գրեհեմի և սենատոր Քրիս Վան Հոլենի նախագահությամբ։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի փոխանցմամբ՝ Հայաստանին ֆինանսական աջակցությունը ի օգուտ ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների։
Նշված հատկացումները նախատեսվում են որպես ի հավելումն երաշխավորված 17,6 մլն դոլար հատկացումների Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից (ESF), 1,5 մլն դոլար թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի, 600 հազար դոլար միջազգային ռազմական կրթության և պրոֆեսիոնալ պատրաստման, 1 մլն դոլար օտարերկրյա զինված ուժերի ֆինանսավորման համար։ Նշենք, որ Սենատը հավանություն է տվել Հայաստանին և Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրման պարիտետին։
ԱՄՆ Սենատի պալատի գործողություններն սկսվել են հունիս ամսից, Կոնգրեսի Հայ դատի հանձնախմբի համանախագահ Ջեքի Սփայերի փոփոխությամբ կատարված FY20-ի արտաքին օգնության մասին օրինագծին, որը նախատեսում էր հատկացնել լրացուցիչ 40 միլիոն դոլար օգնություն Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին: Անդրադառնալով ԼՂ կարգավորման հարցին՝ Սենատը նշել է, որ «մտահոգ է ձգձգված հակամարտությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր