ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
ԵՄ բարձրագույն դատարանը «Ֆեյսբուք»-ից պահանջում է հեռացնել անօրինական գրառումները. Financial Times
22:45, 04.10.2019 | mamul.am
4773 | 0

Եվրոպական դատարանը ոստիկանության միջոցով կարող է պահանջել Facebook-ից հեռացնել սոցիալական ցանցի օգտատերերի անօրինական գրառումները, այս մասին գրում է Financial Times-ը։ Եվրոպական դատարանն այս որոշումը կայացրել է, երբ Ավստրիայում «կանաչները» դատի են տվել «Ֆեյսբուք»-ին՝ պահանջելով սոցիալական ցանցից հեռացնել իրենց մասին զրպարտչական մեկնաբանությունների մի շարք և այլ «համարժեք» հաղորդագրություններ, որոնք հրապարակվել էին համացանցում: Այս որոշումը կստիպի «Ֆեյսբուք»-ին սոցիալական հարթակում ակտիվորեն որոնել տվյալ գրառման կրկնօրինակները, քանի որ սկզբնական նյութն արդեն իսկ ենթակա է հեռացման: Այն օգտատերերը, ովքեր զրպարտվել կամ ենթարկվել են «ատելության խոսքի», նախկինում բողոքել էին, որ նման վնասակար նյութերը կարող են շատ անգամներ կրկնօրինակվել և տարածվել` սկզբնական գրառումի անհետացումից հետո:

Մի շարք իրավապաշտպաններ, սակայն, մտավախություն ունեն, որ այս որոշումը որոշ երկրներում կարող է ընդդիմադիրներին լռեցնելու լավ հնարավորություն լինել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր