Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էրեբունի պատմահնագիտական թանգարանի տարածքում նոր, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մասնաշենք կկառուցվի: Քաղաքապետ Հայկ Մարությանն ու ամերիկաբնակ բարերար Ջոն Բալյանը սույնի վերաբերյալ պայմանագիր ստորագրեցին: Այս հատվածում կտեղակայվեն նոր ցուցասրահներ, կլինեն անիմացիոն ցուցադրություններ, և այցելուները Երևանի պատմությանը կծանոթանան վիրտուալ շրջագայությամբ: Տարածքում կբացվեն նաև գիտական լաբորատորիաներ»: |