ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Հայաստանից պաշտոնյա չկար, որ հակադարձեր Ալիևի հակահայկական հայտարարություններին». Էդուարդ Շարմազանով
22:40, 08.10.2019 | mamul.am
4207 | 2

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյբուքյան իր ձջում գրել է. «Ադրբեջանը պետք է ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը:

Հայաստանի վարչապետն ու նրա թիմակիցները հաճախ են տարբեր առիթներով փորձում զուգահեռներ անցկացնել նախկին և ներկա իշխանությունների քաղաքականության միջև: Մի զուգահեռ էլ ես անցկացնեմ:

Ուղիղ մեկ տարի առաջ՝ Թուրքիայի Անթալիա քաղաքում, ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Ասադովի ապակառուցողական ելույթի՝ հստակ նշել եմ. «Դուք պետք է ճանաչեք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»:
Եվ դա արվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Սերբիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Կորեայի, Հունգարիայի և մի շարք այլ երկրների խորհրդարանների ղեկավարների ներկայությամբ:

Հ.Գ.
Ավաղ, այսօր արդեն անում Ռուսաստանի նախագահի ներկայությամբ, իսկ Հայաստանից պաշտոնյա չկար, որ հակադարձեր: Սա է իրականությունը:

Հ.Հ.Գ.
Արցախյան խնդրի կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը, այլ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելի լուծումը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր