ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +8 °C ... +20 °C Վաղը`+21 °C
«Չենք մոռացել ու Քիմին գիտենք նաև որպես հայրենասեր մարդ». Էդմոն Մարուքյան
23:55, 08.10.2019 | mamul.am
7610 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2014 թվականին պատգամավորական խմբով այցելեցինք Սիրիայի Լաթաքիա քաղաքը, որտեղ պատսպարված էին Քեսաբի թուրքական հարձակումից մազապուրծ փախած մեր հայրենակիցները: Այցելության ավարտին նախաձեռնեցինք համահայկական #SaveKessab արշավը, որի նպատակն էր ճեղքել տեղեկատվական բլոկադան ու աշխարհին տեղեկացնել թուրաքական վայրագությունների և հայական Քեսաբը գրավելու մասին: Արշավին միացան բազմաթիվ աշխարհահռչակ հայեր, բայց միայն Քիմի գրառումից հետո էր, որ BBC-ն և այլ գլոբալ ԶԼՄ-ները սկսեցին լուսաբանել Քեսաբի թուրքական գրավումը և բարձրաձայնել խաղաղ բնակչության վրա տեղի ունեցած հարձակման մասին: Ուզում եմ ասել, որ չենք մոռացել ու Քիմին գիտենք նաև որպես հայրենասեր մարդ, որն արժանի է լավագույն հայկական ընդունելության»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր