ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Վիտալի Բալասանյանն արտահայտում է «ղարաբաղյան կլան» կոչվածի իրական ցանկությունները». Սարգիս Միքայելյան
00:40, 09.10.2019 | mamul.am
5815 | 1

Վերլուծաբան Սարգիս Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոչ, ժողովուրդ ջան, չէ՛, нет, Վիտալի Բալասանյանը խելքը չի՛ գցել, չի՛ հիվանդացել, լավ էլ ադեկվատ է:
Ուղղակի նա արտահայտում է «ղարաբաղյան կլան» կոչվածի իրական ցանկությունները՝ Հայաստանի նոր իշխանություններին տեսնել «գլխատված», ոչնչացված։ Ուղղակի նա ներկայացնում է հայաստանցիների ու ղարաբաղցիների այն փոքր, բայց վտանգավոր խումբը, որոնց նյութական ու քաղաքական շահերը ենթադրում են Հայաստանում հեղափոխական իշխանության տապալում և ռոբերտասերժական թայֆայի վերադարձ:
Եվ դրա համար այդ խումբը, Վիտալի Բալասանյանի բերանով, «մեծ բոլոլա» է սարքում: Նրանք գիտեն, որ Վիտալիի այդ արտահայտություններն անարձագանք չեն մնա Հայաստանում: Իսկ Հայաստանից արձագանքողներին կպիտակեն որպես «սեպ խրողներ», «հերոսի հասցեին բան ասողներ» և այլն...

Այդպիսով նրանք, երևի, ուզում են բորբոքել հակաարցախյան ինչ-որ կրքեր, հակադրել Արցախը Հայաստանին, առաջացած ալիքի վրա էլ Նիկոլին ներկայացնել՝ որպես հակաարցախյան գործիչ, «հողերը ծախող» և այլն: Ապա և դրա վրա պարազիտանալ Արցախում կայանալիք առաջիկա ընտրություններում:
Միևնույն ժամանակ, սակայն, մենք գիտենք, թե ինչի են ընդունակ քոչարյանականներն ու «ղարաբաղյան կլանը»՝ իր ձեռնասուններով հանդերձ: Այնպես որ, պետք է ՀՀ իշխանությունները շտապ և դիպուկ արձագանքեն գեներալ Վիտալիի հայտարարություններին քաղաքական և գուցե նաև իրավական միջոցներով, և ոչ մի կերպ թույլ չտան այս թեմայից «ՀՀ-Արցախ» իբր հակադրության պատկեր ստեղծել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր