Ռուսաստանի և Թուրքիայի ֆինանսների նախարարությունները համաձայնագիր են ստորագրել ազգային արժույթներով հաշվարկների և վճարումների վերաբերյալ, հայտնում է РИА Новости-ն: Ինչպես նշում է գործակալությունը, փաստաթուղթն ուղղված է «միջբանկային համագործակցության ընդլայնմանը և ամրապնդմանը, ինչպես նաև երկու երկրների տնտեսվարող սուբյեկտների միջև անխափան վճարումների ապահովմանը»: 2018-ի վերջին Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտուրն աճել է 16%-ով և հասել 25,5 միլիարդ դոլարի: |