Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.57, EUR 524.89, RUB 7.40, GBP 602.53
+11 °C, +10 °C ... +23 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ուզում եմ ձեզ մի թյուրիմացությունից ազատել». Լևոն Բարսեղյան
08:45, 10.10.2019

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ուզում եմ ձեզ մի թյուրիմացությունից ազատել, եթե թույլ կտաք:

Խոսքը «ՀՀԿ», «հանրապետական», «հհկական» բառերի մասին է: Ուրեմն աշխարհի փորձն ասում է, որ պետության զավթարարները, որտեղ էլ լինեն, հանդես չեն գալիս «ՊԶԿ՝ պետության զավթման կուսակցություն», «Պետության զավթման և թալանի կազմակերպություն» կամ հարանման անվանումներով, դրանք ներկայանալի և խաբուսիկ կերպարանքի համար, բնականաբար, հանդես են գալիս ինչ-որ քաղաքական ուժի, կազմակերպության, դաշինքի կամ միավորման անվան տակ, մանավանդ, իրավաբանական գրանցման կարիք ունեն, ոչ մի տեղում էլ «Թալանչիների կուսակցություն» անվանումով հասարակական-քաղաքական կազմակերպություն չեն գրանցի:

Հիմա այս բանդիտները ժամանակին լցվել, յուրացրել են Նավասարդյանի և ընկերների ստեղծած կուսակցությունը որպես մի հանգրվան, որ ներկայանալի էր. նախկին քաղաքական բանտարկյալներ էին հիմնադիրներից մի քանիսը: Եվ այդ այսպես կոչված կուսակցության անվան տակ իրականացրել են ավերը, սկզբում յուրացրել են կուսակցությունը, հետո՝ իշխանությունը՝ բոլոր ճյուղերով, հետո տնտեսությունը, զուգահեռ՝ կրթական համակարգը՝ մանկապարտեզից մինչև համալսարաններ ու ակադեմիա, մեծ լսարաններով ԶԼՄ-ները, բեմերը, համերգասրահները և այլն:

Ժամանակն է «հհկական» արտահայտությունից և կուսակցության անվանումներից անցնել «բանդիտներ», «զավթիչներ» ձևակերպումներին: Փորձեք, ու կհամոզվեք, որ այդպես ավելի սազական է, քան կուսակցության անվանման օգտագործմամբ: Այդ հանցագործներից շատերը նույնիսկ կուսակցական չեն եղել, ոչ էլ հանրապետական: ՀՀԿ-ն եղել է դրանց քաղաքական ֆասադը, իբր պատշաճ ներկայանալու ձևը, միայն: Չմոռանաք նաև դրանց հետ այսպես կոչված կոալիցված այսպես կոչված կուսակցություններին, որոնք նույն օպերայից են, և եթե ստացվեր այնպես, որ դրանցից որևէ մեկը կարողանար ալֆա որձի դիրքի հասնել, ՀՀԿ-ն էր համարվելու հարակցություն ու ՀՀԿ-ն էր կոալիցվելու հետը:

Հանցագործ խմբավորման անվանումն ինչ ուզում եք դրեք, ուզում եք «Սրբության սրբոց կուսակցություն» դրեք, մեծից փոքր շատ լավ կիմանան, թե որն է հանցագործ, որը՝ սուրբ:

Սա պետության զավթմանը քաղաքական իմ գնահատականի մի փշրանքն էր, որ, եթե խորհրդարանը կամենար, իրենը կլիներ, կամ ավելի լավ կձևակերպեր այս դրվագը»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր