Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.44, EUR 525.85, RUB 7.42, GBP 598.27
+16 °C, +10 °C ... +22 °C Վաղը`+23 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ռոբերտ Քոչարյանն առաջիկայում նոր լրատվամիջոցներ կգնի
12:00, 10.10.2019

Ամիսներ առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն ու նախկին իշխանությունները գնել են մի քանի լրատվամիջոցներ, որոնց միջոցով փորձելու են ազդել հասարակական տրամադրությունների վրա։ Ասում են՝ նկատելով, որ մինչ օրս իրենց չի հաջողվում փոխել հանրության տրամադրությունները, և հասարակությունը որևէ աջակցություն չի ցուցաբերում Քոչարյանին, որոշել են ավելացնել ազդեցությունը տեղեկատվական հոսքի վրա։ Համաձայն շրջանառվող լուրերի, Քոչարյանի որդիները ձեռնամուխ են եղել համացանցում ամենաակտիվ ևս երկու լրատվամիջոցների ձեռքբերմանը։ Ըստ լուրերի՝ վերջինների ներկայացուցիչներն այցելել և «համագործակցություն» են առաջարկել լրատվական երկու կայքերին։ Ասում են նաև, որ ստանալով մերժում, վերջինները նշել են, որ իրենք պատրաստ են գնել՝ առաջարկելով վաճառել լրատվամիջոցները։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր