ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Արդվիի Սուրբ Կարմիր վանքը փլուզման եզրին է. Գուգարաց թեմ
15:10, 10.10.2019 | mamul.am
2359 | 0

Մշակույթի նախարարության հաշվեկշռում գտնվող Արդվիի Սուրբ Կարմիր վանքը (10-11-րդ դդ.), փլուզման եզրին է գտնվում: Վանքի հյուսիսային պատը խարխլված է և ուր որ է փլվելու է և վնասելու ուխտավորներին և զբոսաշրջիկներին՝ թողնելով անկանխատեսելի հետևանքներ:

Այս մասին դեռևս 2 մայիս, 2019 թվակիր նամակով, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք. Չուլջյանը ահազանգել է ՀՀ Մշակույթի նախարարությանը: Սակայն, առ այսօր Մշակույթի նախարարությունից ոչ մի կանխարգելիչ միջոցներ չեն ձեռնարկվել հուշարձանը փրկելու համար: Առջևում սպասվում է անձրևներ և ձմեռային շրջան իր հետևանքներով:

Սրբավայրի փլուզման դեպքում պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնում է Մշակույթի նախարարության վրա:

Արդ, Սրբազանը ևս մեկ անգամ ահազանգում է պատկան մարմիններին և պահանջում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել Սրբավայրի պահպանությունը ապահովելու համար:

Դիվան Գուգարաց թեմի

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր