ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +29 °C Վաղը`+28 °C
«Պաշտպանության նախարարությունը բութ լկտիությամբ ամիսներ շարունակ խաբեց ու քաշքշեց». «Սասնա Ծռեր»
16:50, 10.10.2019 | mamul.am
4986 | 1

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը Արայիկ Խանդոյանի մահվան տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել. «Պաշտպանության նախարարությունը՝ ի դեմս համապատասխան պաշտոնյաների, բութ լկտիությամբ ամիսներ շարունակ խաբեց ու քաշքշեց նրա և նրա կողքին Եռաբլուրում հանգչող երկու հրամանատարների շիրիմները ճարտարապետորեն և գեղագիտորեն համալիրացնելու նախագծի հեղինակ Անահիտ Թարխանյանին և նախաձեռնող խմբին: Հուշահամալիրի կառուցման այդ նախաձեռնությունը միտումնավոր կերպով ձախողելու պատճառն այն է, որ Արայիկ Խանդոյանը, ազատամարտիկ լինելուց զատ, նաև ապստամբ է, իսկ հուշահամալիրը լրացուցիչ ձգողականություն կհաղորդեր երիտասարդության ուխտատեղի դարձած նրա շիրիմին, մինչդեռ դա անընդունելի է ազգադավ համակարգի մնացորդների համար:
Հանուն Արայիկ Խանդոյանի հիշատակի հանդեպ հարգանքի մեր առաջնային պարտքը նրա նկատմամբ հեղափոխության խորթության և ապերախտության հաղթահարումն է՝ հեղափոխության գործնական արդյունքները նրա բարձունքին հասցնելու ձևով»,-նշված է հայտարարության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր