ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Էրդողանը հայտարարել է քրդերի շրջանում 109 զոհի մասին
20:20, 10.10.2019 | mamul.am
3513 | 0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիայի՝ Սիրիայի ներխուժման հետևանքով քրդերի շրջանում արդեն 109 զոհ կա:

«Գործողության սկսման պահից սկսած մինչ այժմ սպանվել է 109 ահաբեկիչ»,- ասել է Էրդողանը՝ իր գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶկ) նահանգային ղեկավարների հետ անցկացրած նիստում, գրում է Ermenihaber.am-ը:
Էրդողանը բողոքել է նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն աջակցում Թուրքիայի՝ Սիրիայի Եփրատից արևելք ընկած տարածքում քրդերի դեմ նախաձեռնած «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությանը:

«Մենք Թուրքիան ենք և ՆԱՏՕ-ի անդամ ենք: 5-րդ հոդվածը շատ լավ գիտեն: Դուք չեք կարող լուռ մնալ, երբ ահաբեկչական կազմակերպությունները հարձակվում են Թուրքիայի վրա, դուք դրա իրավունքը չունեք»,- ՆԱՏՕ-ին մեղադրել է Էրդողանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր