Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.76, EUR 526.20, RUB 7.42, GBP 608.06
+12 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+24 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Բավական չէր երեխայիս գողանալը, այլև մահ էին պլանավորել ինձ համար». Հայկուհի Խաչատրյան
02:00, 11.10.2019

«Հանրապետական ծննդատանը» երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բավական չէր երեխայիս գողանալը, այլ նաև մահ էին պլանավորել ինձ համար:

6 կոճակ հորմոնալ դեղ են խմացրել , որպեսզի կաթ չարտադրվի։ Խմելուց հետո 80/40 ճնշումս իջնում էր և ասում էին դա նորմալ է։ Դրանցով պրոտեինն էին իջեցնում, մայրական զգացումները կոտրում և ուղեղս թմրեցնում, որի արդյունքում ձախ ոտքիս կենտրոնական երակս խցանվել էր նաև որովայնիս ձախ հատվածում կար խցանում։ Որովայնս իրենց մազերի չափ էխո են արել ու չի եղել, դա իրենց գերդոզավորման արդյունքն է։ Այսինքն, երեխային խլեցին, մայրն էլ մի քանի օրից իրենց տանը կմահանա և վերջ։ Ոճրագործի տիպիկ ձեռագիր։ Աստված բարի գտնվեց իմ հանդեպ և ես ապրում եմ, դա նրանց պլանների հերթական ձախողումն է։ Եվ վերջում շնորհակակություն եմ հայտնում իմ հայ ժողովրդին, պատկան մարմիններին և հատկապես պրն Թորոսյանին, որ ամեն կերպ աջակցեցին»։

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր