ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ԳՇ պետին կհրավիրի ԱԺ. «Ժողովուրդ»
10:15, 12.10.2019 | mamul.am
5237 | 0

«Հոկտեմբերի 11-ին Ապրիլյան քառօրյայի ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովը նիստ էր հրավիրել:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվել էր փակ-գաղտնի նիստի մանրամասները ճշտել: Գրել էինք, որ մեր տեղեկություններով` երեկ նիստին քննել են ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանի օգնական Սարգիս Նիազյանին, որը մասնակից է եղել 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմին:

Եվ, ահա, ըստ մեզ հասած նոր լուրերի` ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովը առաջիկայում ԱԺ է հրավիրելու ԳՇ պետ Արտակ Դավթյանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր