ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
«Այս խնդիրը պետք է արձանագրել որպես ներքին սպառնալիք». Ն. Նորիկյան
23:30, 12.10.2019 | mamul.am
12340 | 1

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր է, արդյո՞ք առկա է որևէ մասնագիտական կամ փորձագիտական վերլուծություն, կամ եզրակացություն, թե Երևանի խցանումների պատճառով, բացի առողջության քայքայումից, էլ ի՞նչ վնաս է հասցվում յուրաքանչյուրիս կամ պետությանը:
Օրինակ, հնարավո՞ր է ստանալ որևէ արդյունք, թե որքա՞ն վնաս է հասցնում այն տնտեսությանը, գործարարությանը, արդյունաբերությանը և այլն:
Ես գնալով համոզվում եմ, որ ազգային նոր ռազմավարության հայեցակարգում այս խնդիրը պետք է արձանագրել որպես ներքին սպառնալիք:
Լրիվ լուրջ, Երևան քաղաքում տրանսպորտի և երթևեկության վիճակն ուղղակի կատաստրոֆիկ է ու խայտառակություն:
Այս խնդիրը պետք է դառնա առաջնահերթություն և պետք է ամեն ինչ արվի` այն լուծելու համար...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր