Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստայնի գրառումը. «Հյուսիսային Պողոտայի խնդիրների շուրջ խոհրդարանական լսումից հետո Ռոբերտ Քոչարյանի համախոհները սկսեցին գլուխ գովել, որ իրենց հաջողվել է մեծ ներդրումային ծրագիր իրականացնել, ինչը ըստ իրենց չի հաջողվի այսօրվա իշխանություններին: Չեմ հասկանում՝ ո՞վ չի կարող երկիրի մայրաքաղաքի կենտրոնում, մի քանի հարյուր տարվա պատմություն ունեցող տասյնակ հուշարձան շենքեր քանդելով, քաղաքային միջավայրը աղավաղող շենքեր կառուցի, դա ինչ գլուխ գովալու բան ա: Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին կործանվեց Երևան քաղաքի ճարտարապետական նկարագիրը: Եվ եթե հնարավոր է այսօր այդտեղից անօրինակն վտարված քաղաքացիներին փոխհատուցել կրած վնասների համար, քաղաքային պատմական միջավայրը անդառնալիորեն կորսված է: հ.գ. պատասխանատու են հատկապես այն ժամանակվա մշակութային ժառանգությանը համակարգող փոխնախարարը, Երևանի գլխավոր ճարտարապետը, քաղաքաշինության նախարարը»: |