ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Մերկելը կոչ է արել Թուրքիային անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները
12:00, 14.10.2019 | mamul.am
5122 | 0

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և կոչ արել դադարեցնել Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունները, հաղորդում է «Корреспондент»-ը։ Կանցլերի գրասենյակը հայտնել է, որ Մերկելը հանդես է եկել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին:

Մերկելի կարծիքով, Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի ռազմական գործողությունները կարող են հանգեցնել տարածաշրջանի ապակայունացմանն և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դիրքերի ամրապնդմանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գերմանիան ևս դադարեցրել է զենքի արտահանումը Թուրքիա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր