ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Ռուսաստանի ՊՆ-ը հրապարակել է Սիրիայում քրդական ուժերի կողմից վերահսկվող ճամբարների քարտեզը
20:20, 14.10.2019 | mamul.am
6392 | 0

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր կայքում հրապարակել է Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում գտնվող փախստականների ճամբարների և կալանավայրերի քարտեզը, որոնք վերահսկվում են քրդական ուժերի կողմից:
Ընդհանուր առմամբ, Սիրիայի հյուսիս-արևելքում կա յոթ բանտ՝ ներառյալ Հասեկում (մոտ 1,1 հազար բանտարկյալ), Էլ Խոլում (1.6 հազար), Հիմոում (մոտ 400 մարդ) տեղակայվածները: Բանտարկյալների մեծ մասը (մոտ 9 հազար մարդ) պահվում է Էշ-Շադադում: Ընդհանուր առմամբ՝ ներկա պահին 14,65 հազար մարդ գտնվում է կալանքի տակ:
Ինչպես նշվում է քարտեզի վրա, կա փախստականների 8 ճամբար, որտեղ գտնվում են արաբներ (սուննիներ և շիաներ), քրդեր, թուրքեր, քրիստոնյաներ, հրեաներ և այլն: Ամենամեծ ճամբարը գնվում է Էլ Խոլում (68.6 հազար մարդ): Նաև մինչև 17 հազար ժամանակավորապես տեղահանված անձ տեղակայված է Կամիշլիի ճամբարում (մինչև 8.2 հազար մարդ), Էշ-Շադադի ճամբարում (մինչև 7,2 հազար մարդ): Ընդհանուր առմամբ, Սիրիայի հյուսիս-արևելքում կա մոտ 105.9 հազար փախստական:

ՌԴ պաշտպանության նախարարությունը նաև շեշտում է, որ Թուրքիայի զինված ուժերի կողմից ռազմական գործողությունների ֆոնին Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում հումանիտար իրավիճակը վատթարանում է:

Սիրիայում քրդական ուժերի կողմից վերահսկվող ճամբարների քարտեզը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր