ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
«Ներկա դրությամբ Սիրիայի հյուսիսում ապրող հայերի տեղափոխության հարց դրված չէ». Աննա Նաղդալյան
15:55, 14.10.2019 | mamul.am
4048 | 0

«Սիրիայում ՀՀ դեսպանությունը և Հալեպում ՀՀ հյուպատոսությունն աշխատում են արտակարգ ռեժիմով: Նրանք մշտական կապի մեջ են Քամիշլիի ու հյուսիսային շրջանների համայնքային կառույցների հետ: Մշակվում ու ձեռնարկվում են հնարավոր բոլոր քայլերը, որպեսզի այն հայերը, ովքեր կցանկանան տեղափոխվել Սիրիայի հյուսիսից, այս գործում աջակցություն լինի». հոկտեմբերի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Նա նշեց, որ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ Սիրիայի հյուսիսային շրջաններում հայերի թիվը 3 հազար է: Նրանք կենտրոնացած են Քամիշլի ու Մալիքիե բնակավայրերում: Օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ ներկա դրությամբ այդ հատվածներում ռազմական գործողություններ չկան, ուստի՝ դրված չէ նաև նրանց արագ տեղափոխության հարցը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր