Միացյալ Նահանգներն առաջիկա օրերին պատրաստվում է զորքերի մեծ մասը դուրս բերել Սիրիայի հյուսիսից: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի իր աղբյուրներին: Ըստ Reuters-ի՝ Վաշինգտոնը քննարկում է զորքերը դուրս բերելու մի քանի տարբերակ, բայց, ամենայն հավանականությամբ, զորքերի մեծ մասի դուրսբերումը տեղի կունենա առաջիկա օրերին: |