Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի, Բերդի համայնքապետարանի և ՀՕՖ-ի համատեղ ֆինանսավորմամբ՝ Բերդ համայնքի կարիքների համար 2 նոր միկրոավտոբուս է ձեռք բերվել: Օրեր առաջ տեղեկացրել էինք ևս մեկ միկրոավտոբուսի ձեռքբերման մասին: Տեխնիկական որոշակի խնդիրներ կարգավորելուց հետո՝ առաջիկա օրերին, 3 նոր միկրոավտոբուսները շահագործման կհանձնվեն՝ սպասարկելով Չորաթան-Բերդ, Մովսես-Բերդ, Չինչին-Իծաքար-Նավուր-Բերդ երթուղիները: Այսպիսով, 6 միկրոավտոբուսները կսպասարկեն Բերդ համայնքի բոլոր երթուղիները: Սույն թվականի օգոստոսից իրականացվում է ուղևորափոխադրում՝ Չինարի-Բերդ, Պառավաքար-Բերդ, Այգեպար- Ներքին Կարմիրաղբյուր-Տավուշ-Բերդ երթուղիներով: |