ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հրայր Թովմասյանի դեմ իշխանությունների պլան Բ-ն ևս անհիմն է. «Հրապարակ»
09:50, 15.10.2019 | mamul.am
4095 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Իշխանությունը Հրայր Թովմասյանի դեմ պայքարի պլան Բ-ով հնարավոր է ընթացք տա անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումին, սակայն իրավաբանները վստահեցնում են, որ այս դեպքում էլ գործ ունենք իրավական հետևանքներ չառաջացնող գործընթացի հետ։ Հիշեցնենք, որ Բաբաջանյանի կարծիքով՝ «Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով»։ Իսկ հիմքում այն փաստն է դրված, որ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահի պաշտոնից իր լիազորությունների ավարտից մոտ մեկ ամիս շուտ է հեռացել, որպեսզի Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ, մինչև Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, որպեսզի Թովմասյանի վրա տարածվի ոչ թե 2015-ին ընդունված Սահմանադրության դրույթը, այլ 2005 թվականինը։ Այդ դեպքում ՍԴ նախագահն ընտրվում էր ոչ թե 6 տարի ժամկետով, այլ մինչև 65 տարեկան դառնալը: Մինչդեռ իրավապահներն ասում են, որ Գագիկ Հարությունյանը ոչ թե ստիպողաբար է հեռացել պաշտոնից, որ մեկնաբանվի, թե Հրայր Թովմասյանը զավթել է ՍԴ նախագահությունը, այլ՝ կամովին։ Իսկ եթե նույնիսկ խախտում եղել է, ապա դա արել է ԱԺ նախագահը՝ չդադարեցնելով ԱԺ պատգամավորի լիազորությունները, որը մի քանի օր ե՛ւ պատգամավոր է եղել, ե՛ւ ՍԴ դատավոր»։

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր